Ուրարտական ջրային համակարգի նոր հետքերն Արգիշտիխինիլիի շրջակայքում
![]() Արգիշտիխինիլիի շրջակայքում հայտնաբերվել են ջրային կառավարման հնագույն լայնածավալ համակարգի նոր հետքեր։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են միջազգային հեղինակավոր Antiquity հնագիտական ամսագրում։ Հետազոտությունն իրականացրել են Վարշավայի համալսարանի գիտնականներ Նազարի Բուլավկան և Քշիշտոֆ Յակուբյակը՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ինեսա Կարապետյանի հետ։ Հետազոտողներն արբանյակային պատկերների, հեռահար զոնդավորման և տեղանքի ռելիեֆի տվյալների միջոցով ուսումնասիրել են Արաքսի հովտում գտնվող Արգիշտիխինիլիի շրջակայքը։ Արդյունքում քարտեզագրվել է ջրի կառավարման հետ կապված ավելի քան 1019 կմ տարբեր կառույցների հետք, որոնցից մոտ 134,6 կմ-ը կարող են լինել հնագույն ջրանցքներ։ Սակայն մասնագետները շեշտում են, որ այս ամբողջ երկարությունը չի կարելի վերագրել Ուրարտական ժամանակաշրջանին, քանի որ ջրային համակարգը տարբեր դարաշրջաններում կարող էր վերանորոգվել, ընդլայնվել և կրկին օգտագործվել։ Արգիշտիխինիլին հիմնադրվել է Ուրարտական արքա Արգիշտի Ա-ի օրոք՝ մ.թ.ա. VIII դարում։ Ուրարտական սեպագիր արձանագրություններն արդեն վկայում են, որ քաղաքի հիմնադրման շրջանում առնվազն հինգ ջրանցքներ ջուր էին հասցնում քաղաքին և շրջակա դաշտերին, այգիներին ու խաղողի այգիներին։ Արձանագրություններից մեկը նաև հայտնում է, որ մինչ այդ տարածքը անմշակ էր, ինչը հետազոտողները կապում են ջրի հասանելիության խնդրի հետ։ Հետազոտողները հայտնաբերել են ջրանցքների հնարավոր հետքեր, հնագույն գետահուններ և հողային պատնեշներ։ Դրանց մի մասը հնարավոր է կապել Ուրարտական ժամանակաշրջանի հետ, սակայն համակարգի ճշգրիտ թվագրումը դեռևս ամբողջությամբ պարզված չէ։ Մասնագետների խոսքով՝ դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ դաշտային աշխատանքներ, հորատումներ և նստվածքների ուսումնասիրություն։ Ուսումնասիրության հեղինակների գնահատմամբ՝ հայտնաբերված տվյալները ցույց են տալիս, թե որքան կարևոր նշանակություն է ունեցել արհեստական ոռոգումը Արարատյան դաշտի գյուղատնտեսական լանդշաֆտի ձևավորման գործում։ Ջրային ենթակառուցվածքները հնարավորություն էին տալիս ինտենսիվորեն օգտագործել տարածքի գյուղատնտեսական ներուժը և ապահովել խոշոր քաղաքային կենտրոնի գոյությունը։ Միաժամանակ գիտնականները նշում են, որ հայտնաբերված համակարգը, ամենայն հավանականությամբ, մեկ ժամանակաշրջանի ստեղծագործություն չի եղել։ Այն կարող էր շարունակաբար օգտագործվել և փոփոխվել Ուրարտական պետության անկումից հետո ևս։ Հետևաբար, նոր ուսումնասիրությունը ոչ միայն նոր տվյալներ է տալիս Ուրարտական ջրաշինության մասին, այլև հնարավորություն է ստեղծում ավելի լավ հասկանալու, թե ինչպես է դարերի ընթացքում ձևավորվել Արարատյան դաշտի գյուղատնտեսական լանդշաֆտը։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
