Գիտնականներն առաջին անգամ Հյուսիսային Ամերիկայի սահմաններից դուրս դիպլոդոկի մնացորդներ են հայտնաբերել
![]() Հայտնի դիպլոդոկի ամբողջությամբ պահպանված բրածո մնացորդներ են առաջին անգամ հայտնաբերվել Եվրոպայում։ Ինչպես գրում է The Independent-ը՝ հղում կատարելով Journal of Vertebrate Paleontology ամսագրում հրապարակված հետազոտությանը, մինչ այժմ երկարավիզ զաուրոպոդ Diplodocus-ի մնացորդները հայտնաբերվել էին միայն Մորիսոնի ֆորմացիայում՝ ԱՄՆ-ի արևմուտքում գտնվող ամենահայտնի պալեոնտոլոգիական վայրերից մեկում։ Սակայն Իսպանիայի արևելքում՝ Տերուել նահանգի Լա Տեխերիա տեղանքում, վերջերս իրականացված պեղումների ընթացքում հետազոտողները հայտնաբերել են պոչի 14 ողեր և այս հայտնի դինոզավրի բազմաթիվ այլ չափազանց լավ պահպանված ոսկորներ։ Գտածոյի տարիքը գնահատվում է մոտ 150 միլիոն տարի։ Այն համոզիչ վկայություն է դարձել, որ ուշ յուրայի ժամանակաշրջանում դինոզավրերը կարող էին տեղաշարժվել Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև։ Հետազոտողների կարծիքով՝ կենդանիները կարող էին հաղթահարել մայրցամաքների միջև եղած հեռավորությունը ժամանակավոր ցամաքային «կամուրջների» շնորհիվ, որոնք պարբերաբար առաջանում էին նախաատլանտյան օվկիանոսի ջրերի նահանջի ժամանակ։ ![]() |

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվեց Ֆրենսիս Հալզենին՝ IceCube նեյտրինոների աստղադիտարանի ստեղծմանն ունեցած ներդրման համար
65206.10.2026, 19:12
Հնագետները էտրուսկների դամբարանում ոսկի, սպասք և կառքի մասեր են հայտնաբերել
69604.10.2026, 17:00
Հնագետները առաջին կին փարավոնի իշխանության նոր ապացույցներ են հայտնաբերել
39804.10.2026, 15:54
Գիտնականներն ստեղծել են գենետիկորեն մոդիֆիկացված բանաններ, որոնք չեն մգանում
72829.09.2026, 20:13
Ճապոնիայում կիրառել են աշխարհում առաջին «սրտի կպչուն վիրակապը», որը պատրաստվել է ցողունային բջիջներից (լուսանկար)
31529.09.2026, 18:37
Starship-ը վաղաժամ ավարտել է փորձնական թռիչքը
75428.09.2026, 22:55

