Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կապի մեջ է հուսիների հետ
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգթոնը մշտական կապի մեջ է իրանամետ եմենյան «Անսար Ալլահ» շարժման հետ, հաղորդում է Fox News-ը։ «Նախագահը (Դոնալդ Թրամփը) ասել է, որ Միացյալ Նահանգները մշտական կապի մեջ է հուսիների հետ, և որ նրանք համաձայնել են չմասնակցել Միացյալ Նահանգների դեմ մարտական գործողությունների»,- հեռուստաալիքին հաղորդել է լրագրող Թրեյ Յինգսթը։ Նրա խոսքով՝ ամերիկացի առաջնորդը շաբաթավերջին Եմենում ստեղծված իրավիճակն անսովոր չի համարում։ «Նա այս շաբաթավերջը բնութագրել է՝ որպես ոչ մի այլ շաբաթավերջից չտարբերվող՝ չնայած տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքացիներին ուղղված նախազգուշացումներին», - նշել է Յինգսթը։ Ավելի վաղ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի դեսպանատները կրկին հիշեցրել են ամերիկացիներին տարածաշրջանում լարված իրավիճակի պատճառով զգոն մնալու անհրաժեշտության մասին։ Հորդանանում, Իսրայելում, Իրաքում, Կատարում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Լիբանանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունները հայտնել են, որ Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ մարտահրավերային՝ անսպասելի սրման հնարավորությամբ։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
