Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան երեխային
![]() Օգոստոսի կեսերին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը սոսկալի դեպք է տեղի ունեցել․ մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխային: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ «Երեխան, որին ծեծել է դայակ աշխատող կինը, քայլելու և խոսելու ունակ չէ: Տիկինը հարվածել է երեխային, երբ վերջինս ընկել է հատակին, սկսել է «պոլի փայտով» հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ ողնաշարին։ Չքայլող եւ չխոսող տղա երեխային անվանել է անպիտան։ Մենք ժամեր շարունակ փորձում ենք կապ հաստատել կառույցի տնօրենի, ընդունարանի հետ, որևէ աշխատակցի հետ, սակայն հեռախոսազանգերը մնում են անպատասխան։ Կապվեցինք վարչական ղեկավար Նարեկ Կակոյանի հետ, հարցրինք՝ տեղյա՞կ է դեպքից, ասաց՝ դեպքի մասին տեղյակ է, դայակն իրենց համագյուղացին է։ Մեր հարցին ի պատասխան, թե վարույթ հարուցվել է, խափանման միջոց կա՞, ասաց տնային կալանքում է։ Վարչական ղեկավարը այլ հարցերի չպատասխանեց՝ նշելով, թե ավելի ուշ կզանգի, կզրուցենք, իրեն այս պահին հարմար չէ երկար զրուցելը։ Փորձում ենք մեկնաբանություն ստանալ նաև իրավապահներից»,- գրում է լրատվամիջոցը։
|

ԿԲ-ն զգուշացնում է՝ զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից վարկեր ստանալ և իրականացնել այլ խարդախ գործարքներ
7400:00
Պուտինը Մասկին անվանել է «հանճարեղ մարդ» և հայտարարել նրա հետ «սերտ շփման» մասին
85Երեկ, 23:43
Չնայած պատժամիջոցներին՝ Լավրովը մեկնում է ԱՄՆ
57Երեկ, 23:36
Վթարային ջրանջատում Ապարանում
64Երեկ, 22:48
«Խոցելի վիճակում գտնվող մարդուն սոցաշխատողները հրապարակայնորեն նվաստացնում են». Մուշեղ Հովսեփյան (տեսանյութ)
118Երեկ, 22:36
47 միլիոն դոլար Ջոդիի համար. Նանոտիրանի կմախքը վաճառվել է Նյու Յորքի աճուրդում (տեսանյութ)
191Երեկ, 22:07
