«Մատաղացու գառան պարանոցին կապված կարմիր-կանաչ ժապավեն». Լիլիթ Գալստյան
82
Այսօր, 15:12
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՄԱՏԱՂԱՑՈՒ ԳԱՌԱՆ ՊԱՐԱՆՈՑԻՆ ԿԱՊՎԱԾ ԿԱՐՄԻՐ-ԿԱՆԱՉ ԺԱՊԱՎԵՆ․․․ 2026 թ. սեպտեմբերի 18-ին, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ի նախօրյանկին, Վիսբադենի համալսարանում Նիկոլ Փաշինյանը Հեսսեյան խաղաղության մրցանակ է ստանում։ Նա վերցնում է «մրցանակն» ու հայտարարում, որ այդ մրցանակին հավասարապես արժանի է նաև Ալիևը։ Սեպտեմբերի 19-ը Արցախում Ադրբեջանի կողմից հետևողականորեն իրականացրած էթնիկ զտման՝ Արցախի ցեղասպանության վերջնագիծն է, երբ իննամսյա շրջափակումից հետո հազարամյակների բնօրրան Արցախը լքեցին նրա տերերը՝ վերջին 120 000 հայերը՝ այնտեղ թողնելով տներ, եկեղեցիներ, գերեզմաններ, կյանք և ամեն բան․․․ Սեպտեմբերի 19–ին, Ցեղասպանությունից երեք տարի անց՝ նույն օրը, Հայաստանում պետության կողմից կազմակերպված հեծանվավազքեր են, ֆեստիվառներ, գինարբուկներ ու որկրամոլության ֆեստեր․․․․, որոնց աղմուկի տակ, համազգային էյֆորեայի ու ապատիայի ներքո, փորձ է արվում ջնջել պատասխանատվություն, արժանապատվություն, հիշողություն․․․ Մինչև Ալիևը շարունակում է Հայաստանից արևմտյան Ադրբեջան պահանջել ու հարկադրել Հայաստանին նոր սահմանադրություն գրել, բանտերը լցնել ընդդիմադիրներով, քայքայել Սփյուռքն ու կազմաքանդել Հայ Առաքելական եկեղեցին, Փաշինյանը ցեղասպան Ալիևի համար խաղաղության մրցանակ է պահանջում։ Իրականում՝ բարոյականության անկումից անդին, սա արդար պահանջ է, եթե ելնենք, ու երկուսի քաղաքականությունն էլ նույն արդյունք/նպատակին հանգեցրեց, քանի որ Արցախը հավասարապես թոկ էր երկուսի համար։ Այս տիեզերական ցինիզմի և անբարոյականության մթնոլորտում ձեռքերն է տաքացնում Արևմուտքը՝ մի ամբողջ Ցեղասպանություն մարսել–հանդուրժել, լեգիտիմացնել ագրեսորին, մոռանալ գերիներին, որբի գլուխ շոյել, ծափով–ծիծաղով փաթեթավորել Հայաստանի կոլապսը, տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական բալանս ձևավորել, ու ամենակարևորը՝ ետ շպրտել Ռուսաստանին․․․ Սա անտիուտոպիստական ֆիլմի սցենարական պլան չէ, սա իրական Հայաստանն է, որի արժանապատվության և պետականության փլատակների վրա ոտքերն են սրբում խաղի տերերը․․․ Հ․Գ․ Մատաղացու գառան պարանոցին կապված կարմիր–կանաչ ժապավեն տեսած կլինեք․․․»: