«Հայաստանը սահմանադրորեն է դարձվել կուսակցապետերի քաղաքական բացառիկ գերակայության զոհը». Արման Մելիքյան
![]() Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանը սահմանադրորեն է դարձվել կուսակցապետերի քաղաքական բացառիկ գերակայության զոհը: Գիտենք՝ ում պետք է դրա համար «շնորհակալ» լինենք: Խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցությունների պատգամավորության թեկնածուների ցուցակներում ներառված անձանցից քաղաքացիներն ընդամենը մի քանի հոգու են սովորաբար ճանաչում: Մնացածին ճանաչում է այդ մարդկանց ցուցակում գրանցած կուսակցապետը: Այսինքն, այդ ցուցակներում առկա անունների մեծ մասն անհայտ են, չեն ունեցել և չունեն քաղաքական ու հանրային գործունեության նախորդող փորձ: Ցուցակներում ներառվել են իրենց առաջնորդին հավատարիմ լինելու սկզբունքով: Հիմա, մի երեք-չորս օր է, ինչ համացանցում ծաղրում են ԱԺ ամբիոնից ելույթ ունեցած ՔՊ մի պատգամավոր աղջկա՝ ակնհայտ անհեթեթ ելույթի համար: Նաև յուրայինները: Սկսեց տեղեկություն տարածվել այն մասին, որ վարչապետ Փաշինյանն է այդ ելույթից վրդովվել: Արգելել է ելույթ ունենալ ու հիմարություններ դուրս տալ ԱԺ-ում: Բայց մարդը (այսինքն այդ աղջիկը) պատգամավոր է՝ քաղաքացիների տրամադրություններն ու պահանջները հանրայնացնելու պարտականություն ունի իր խղճի ու մտավոր կարողությունների չափով և նրան խոսք ասելու իրավունքից զրկելը կամայականություն է: Ավելին՝ խոսելը նրա պարտականությունն է: Կուսակցական ցուցակում ընդգրկելուց առաջ էր պետք քննել՝ քաղաքականության հետ մարդը կապ ունի, թե՝ չէ: Հիմա, եթե ճիշտ են խոսելու արգելքի մասին տեղեկությունները, ստացվում է, որ նրան բերել են ԱԺ որպես անլեզու կոճակ սեղմող: Ես ազատ խոսքի կողմնակից եմ՝ թողեք արտահայտվի»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
