Քեոփսի բուրգի չափերում հնարավոր աստղագիտական «կոդ» է հայտնաբերվել
![]() Անկախ հետազոտող Սեֆի Լևին Քեոփսի բուրգի համամասնություններում թվային օրինաչափություններ է հայտնաբերել, որոնք, նրա վարկածով, կարող են կապված լինել հին եգիպտացիների աստղագիտական գիտելիքների հետ։ Ինչպես գրում է Daily Mail-ը, կառույցի բարձրությունը, հիմքի չափերը և նիստերի թեքության անկյունը համապատասխանում են Լուսնի և մոլորակների որոշ ցիկլերի։ Հաշվարկների համար Լևին օգտագործել է հին եգիպտացի գրագիրների կիրառած կոտորակները։ Համադրելով բուրգի հիմնական չափորոշիչները՝ նա ստացել է մի քանի արժեքներ, որոնք մեկնաբանել է որպես աստղագիտական երևույթների հնարավոր հղումներ։ Դրանցից մեկը՝ 27,5-ը, մոտ է լուսնային ցիկլերից մեկի տևողությանը։ Մյուս արժեքը՝ 70-ը, հետազոտողը կապել է այն ժամանակահատվածի հետ, երբ Սիրիուսը անհետանում է գիշերային երկնքից։ Կառույցի համամասնություններում նա նաև հայտնաբերել է π-ին և ոսկե հատմանը մոտ թվեր, ինչպես նաև արժեքներ, որոնք համադրել է Սատուրնի, Յուպիտերի, Վեներայի և Մարսի ցիկլերի հետ։ Նման համընկնումների պատահական ի հայտ գալու հավանականությունը գնահատելու համար Լևին ստեղծել է 100 հազար վիրտուալ բուրգ՝ պատահական չափերով, որոնք համապատասխանել են Հին թագավորության ժամանակաշրջանի ճարտարապետությանը։ Նմանատիպ թվային օրինաչափություններ ի հայտ են եկել մոդելների 2,4%-ի մոտ։ Հեղինակի կարծիքով՝ արդյունքը կարող է վկայել այն մասին, որ շինարարները միտումնավոր են այդ պարամետրերը ներառել կառույցում։ Լևին ենթադրել է, որ բուրգը կարող էր ծառայել որպես գիտական գիտելիքների յուրօրինակ քարե շտեմարան։ Նա նաև դրա ձևը կապել է բենբենի՝ հին եգիպտական դիցաբանության մեջ հիշատակվող արարչագործության նախաստեղծ բլրի հետ։ Ավելի լայն վարկածի շրջանակում հետազոտողը պնդում է, որ Գիզայի համալիրը կարող է վերարտադրել եգիպտացիների նախնիների ենթադրյալ հայրենիքի լանդշաֆտը։ Որպես այդպիսի վայր նա դիտարկում է Մավրիտանիայում գտնվող Ռիշատի երկրաբանական կառուցվածքը, որը հայտնի է որպես Սահարայի աչք։ |

Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով (լուսանկար, տեսանյութ)
85516.11.2026, 01:19
Հնագետներն Իսպանիայում հին հռոմեական արդյունաբերական մասշտաբի գինեգործության հետքեր են հայտնաբերել
42215.11.2026, 17:01
Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից
49215.11.2026, 16:25
ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
46108.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
45008.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
22506.11.2026, 00:36
