Մանկատան երեխային ծեծած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
210
Կիրակի, 20 սեպտեմբերի, 2026 թ., 18:12
![]() Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան հաշմանդամություն ունեցող երեխային ծեծած դայակը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։ «Ոստիկաններն օպերատիվ տեղեկություն են ստացել դեպքի մասին և համագործակցելով մանկատան ղեկավարության հետ, բացահայտել են այն, հայտնաբերել նշված անձին, ձերբակալել և ներկայացրել քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, այս պահին անձը գտնվում է տնային կալանքի տակ»,- նշել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Հիշեցնենք՝ երեկ «Հրապարակ»-ը, հղում անելով իր տեղեկություններին, գրել էր, որ օգոստոսի կեսերին մանկատան դայակներից մեկը դաժանաբար ծեծել է հաշմանդամություն ունեցող երեխային։ Նա հեռացվել է աշխատանքից: |

Վանաձորում օտարերկրյա համարանիշներով բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենաների է բախվել․ կա 5 վիրավոր
171Երեկ, 18:48
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին (լուսանկար)
224Երեկ, 13:19
ԱՄՆ-ում տղամարդը սպանել է կնոջն ու երեք երեխաներին, ապա ինքնասպան եղել (տեսանյութ)
358Երեկ, 12:54
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Սմոլենսկի մարզի քիմիական գործարանին (տեսանյութ)
268Երեկ, 12:18
Պակիստանում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել (տեսանյութ)
327Երեկ, 10:31
Հորմուզի նեղուցում այրվում է 2 սուպերլցանավ
34419.11.2026, 21:55
