Արագածոտնի մարզում վեճն ավարտվել է դանակահարությամբ
![]() Սեպտեմբերի 7-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքից դանակի հարվածի հետևանքով «ձախ ազդրի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 35-ամյա Պյոտր Ս․-ն է։ Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 29-ամյա Պավել Ս․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում ավտոմեքենան վարելու ժամանակ իրեն անծանոթ, կարմիր գույնի «Tesla» ավտոմեքենայի վարորդը տվել է երկար ձայնային ազդանշան և հնչեցրել սեռական բնույթի հայհոյանք։ Ճանապարհը չզիջելու հանգամանքով պայմանավորված՝ կանգնել են փողոցում և սկսել պարզաբանումներ կատարել, ինչը վերածվել է վիճաբանության։ Նույն պահին կանգնել է սպիտակ գույնի «BMW» ավտոմեքենան, որի վարորդը խառնվել է վիճաբանությանը և իր մոտ գտնվող դանակով հարվածել է եղբորը՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ |

«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
20600:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
177Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
164Երեկ, 15:48
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին (տեսանյութ)
343Երեկ, 15:19
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
36126.10.2026, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
20925.10.2026, 19:26
