«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
![]() Գործակալության կայքում տեղադրված հայտարարության համաձայն՝ Արդարադատության նախարարությունը ռուս ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևին ճանաչել է՝ որպես «օտարերկրյա գործակալ»։ Հատկանշական է, որ սեպտեմբերի 16-ին Ֆրանսիան Զվյագինցևի «Մինոտավր» ֆիլմը առաջադրեց «Օսկար»-ի։ Գրանցամատյանում ընդգրկվել են նաև լրագրող Միխայիլ Շևելևը, ղազախստանցի ակտիվիստ Երժան Տուրգումբայը, բլոգեր Պավել Իվանովը և «Անարխիստ-35» նախագիծը։ Գործակալության տվյալներով՝ նրանք բոլորը տարածել են «կեղծ տեղեկություններ» Ռուսաստանի իշխանությունների որոշումների և քաղաքականության մասին։ Վերջին անգամ՝ սեպտեմբերի 11-ին, օտարերկրյա գործակալներ են հայտարարվել «Պերմ-36» նախագիծը, «Տեսլականի ալիքը», ինչպես նաև քաղաքագետ և իսլամագետ Ռինատ Մուխամետովը, «Ի՞նչ։ Որտե՞ղ։ Ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստաշոուի նախկին մասնակից Եկատերինա Մերեմինսկայան և ակտիվիստ Ելենա Մատվեևան։ Պատմաբան Եվգենի Պոնասենկովը հանվել է գրանցամատյանից, քանի որ նա այլևս չուներ օտարերկրյա գործակալի հատկանիշներ։ «Օտարերկրյա գործակալ» հասկացությունը ի հայտ եկավ 2012 թվականի զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։ Այժմ այս կարգավիճակը շնորհվում է ոչ միայն քաղաքական գործունեության և արտասահմանից ֆինանսավորման, այլև «օտարերկրյա ազդեցության» տակ ընկնելու համար։ |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
