Պարզվել է Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
![]() Սեպտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 37.5 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում առևտրով զբաղվող տաղավարին, ապա ծառին, և հայտնվել ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Հրազդան քաղաքի բնակիչ 58-ամյա Մխիթար Հովսեփյանը։ Վթարի հետևանքով Մ. Հովսեփյանը, նրա ուղևորներ՝ Հրազդան քաղաքի բնակիչներ 61-ամյա Սիլվա Մարգարյանը, 59-ամյա Հասմիկ Արզումանյանը և 42-ամյա Լիլիթ Թադևոսյանը տեղում մահացել են, իսկ Հրազդան քաղաքի բնակիչ 55-ամյա Լիաննա Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից այնուհետև Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Կա վարկած, որ ավտոմեքենան վարելիս վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ |

«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
20600:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
177Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
164Երեկ, 15:48
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին (տեսանյութ)
343Երեկ, 15:19
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
36126.10.2026, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
20925.10.2026, 19:26
