«Կա մի օբյեկտիվ ճշմարտություն, որն իշխանությունները փորձել են ամեն կերպ թաքցնել»․ Արա Պողոսյան
![]() Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ « «Իրականում շատ քննարկվեց Հասմիկ Հակոբյանի այն միտքը, թե «եթե Ադրբեջանը կրակի, մեր կողմից պատասխան կրակի մի սպասեք»: Խաղաղությունը, որի մասին այնքան խոսում են, իրական խաղաղություն չէ, որովհետև այն հիմնված է Ադրբեջանի կողմից կոշտ հարկադրանքի վրա և հայկական կողմը զրկված է (օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով) դիմադրելու հնարավորությունից։ Սա բովանդակային առումով կապիտուլյացիա է։ Կապիտուլյացիան ենթադրում է հաղթող կողմի պահանջների անվերապահ կատարում։ Հայկական կողմը բավարարել է և պատրաստակամություն է հայտնել բավարարել Ադրբեջանի պահանջները, ընդհուպ մինչև այնպիսի պահանջներ, որոնց բավարարումը երկարաժամկետ հեռանկարում կարող է առաջացնել պետականության դեֆորմացիա։ Երրորդ երկրի կողմից հարկադրված հանրաքվե, Սահմանադրության փոփոխություն իրականացնելը պետություն-ինստիտուտի դեֆորմացման ինդիկատոր է, որը հնարավոր չէ անտեսել։ Աղբյուրը` Արա Պողոսյան |

«Ես ՔՊ-ական եմ, կուզեք անվանեք՝ նիկոլական, դրանից ինձ միայն լավ եմ զգում». Գարիկ Սարգսյան
2514:42
«Մի անգամ էլ ընդհատեցիք, դահլիճից դուրս եմ հանելու». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
3514:30
«Գյումրիից ռուսական ռազմաբազան հանելը նոր արկածախնդրություն է»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5014:12
«Մի ասեք՝ տգետ է, ասեք՝ գրագիտության հետ խնդիր ունի». Ռուբեն Ռուբինյան
7014:00
Վահագն Ալեքսանյանի՝ «Ռոբերտ Քոչարյանը տգետ է» արտահայտությունից հետո իրավիճակը լարվեց (տեսանյութ)
5113:54
«Շատերի հետ վիճում էի, որ հնարավոր չէ՝ Առուշը համագործակցի ՔՊ-ի հետ․ ցավում եմ»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
8413:36
