«ՀՀ-ի կողմից մշտապես եղել են արձագանքներ, բայց մի սպասեք կրակոցի դեպքում պատասխան կրակոց»․ Հասմիկ Հակոբյան
![]() «Մեզ համար կարևորը խաղաղությունն է, որն ունենք։ Նման հայտարարություններ շատ կլինեն, բայց, փառք Աստծո, մենք ունենք ուղիղ երկխոսություն ու նաև նման հարցերի շուրջ կարողանում ենք ուղիղ խոսել ադրբեջանական կողմի հետ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու պաշտոնական պատասխան չի տրվում Ալիևի և Հաջիևի վերջին հայտարարություններին։ «Ճի՞շտ ենք հասկանում, որ Հայաստանն ունի ռազմավարություն՝ Ադրբեջանից հնչող մեղադրանքներին չարձագանքելու»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ պատգամավորը նշել է․ «Այդպես չէ, մշտապես եղել են արձագանքներ, բայց մի սպասեք կրակոցի դեպքում պատասխան կրակոց, որովհետև դա չի տանում դեպի մեր նպատակին՝ դեպի խաղաղություն։ Շատ հայտարարություններ կան, որոնք միգուցե նպատակ ունեն հենց այս խաղաղ ընթացքը փոխելու, մենք չենք ուզում։ Եկեք ընդունենք, որ Հայաստանն ավելի խաղաղատենչ է, մենք ուզում ենք մեր վերջնական նպատակն իրագործվի»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
