«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան
![]() «Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ թրոլինգ է անում, բռնում է բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարներին, համատարած ռեպրեսիաներ է իրականացնում, ու հետո ասում է՝ Քյարքի եմ ասում, դե գնացե՛ք հեղափոխություն արեք»,- այս մասին, այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Բա որ անհանգստանալու որևէ բան չունեք, ի՞նչ պնդիր կա, որ այսօր առանց գործերը կարճելու, բոլոր հիմնական ընդդիմադիր ուժերի ղեկավարները կալանքի տակ չգտնվեն։ Սա է խնդիրը, որ դուք համատարած ռեպրեսիաներ եք իրականացնում։ Նույնիսկ հասել ենք նրան, որ համայնքային ընտրությունների համատեքստում մարզպետներից մեկը կանչել է ընդդիմադիր մի մարդու, ասել է՝ գիտես՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին։ Այ, մենք արդեն այս հարթության մեջ ենք զրույցներ ունենում։ Այսքանից հետո ասում եք՝ եկեք, հեղափոխություն արե՞ք՝ էդ համատարած ճնշումների ու վախի մթնոլորտում»,- ընդգծեց պատգամավորը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
