«Թրամփին հիշեցրե՞լ եք իր խոստումը՝ հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով Ալիևին դիմելու մասին»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին
![]() 2025–ի օգոստոսի 8-ին, երբ Վաշինգթոնում նախաստորագրում էիք Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը, նախագահ Թրամփը դիմելով ձեզ և հենց ձեր ներկայությամբ ուղիղ ասաց, որ պատրաստվում է և կարող է դիմել նախագահ Ալիևին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով։ Նա նույնիսկ ավելացրեց, որ վստահ է, որ Ալիևը կհամաձայնի։ Անցել է մեկ տարի և մի քիչ էլ ավելի, մեր հայրենակիցները, որոնք ՀՀ քաղաքացիներ են, դեռ շարունակում են լինել Բաքվի բանտում»,- այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Ես ունեմ երկու հարց. արդյոք դուք օգտվել եք Թրամփի հետ կապից, կարծեմ նա ձեզ էր փոխանցել իր WhatsApp-ի համարը, հետապնդե՞լ եք այս խնդիրը և հիշեցրե՞լ եք Թրամփին իր այդ հրապարակային խոստումը և ինչ արդյունքներ կարող ենք արձանագրել։ Եվ երկրորդը, ի՞նչ կոնկրետ միջազգային մեխանիզմներ է կառավարությունը գործադրել կամ պատրաստվում գործադրելոււ, որպեսզի ապահովվի ՀՀ քաղաքացի մեր հայրենակիցների վերադարձը, ի՞նչ միջազգային կառույցների միջոցով եք ուզում հետապնդել հարցը և խնդրում եմ նաև ժամկետների մասին խոսել»,- հետաքրքրվեց պատգամավորը։ «Ես չեմ կարող ասել՝ ինչ եմ ասել նախագահ Թրամփին և ինչ է ասել նա․․․ Մենք ոչ մի առիթ բաց չենք թողնում, որ լուծենք գերիների խնդիրը, բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում ենք, բայց զերծ ենք մնում այդ մասին հրապարակային բարձրաձայնելուց, որովհետև դա ոչ միայն օգուտ չի տա, այլև ընդհակառակը՝ վնաս կտա»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
