Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2026 թ.

«Ուզում եք Նիժնի Տապռի գեղի ռեժիմ լինի, մենակ ձեր «Մայբախները» քշե՞ք՝ ոնց ուզեք․ չեք քշելու»․ Նիկոլ Փաշինյան

48
Այսօր, 20:24
«Ուզում եք Նիժնի Տապռի գեղի ռեժիմ լինի, մենակ ձեր «Մայբախները» քշե՞ք՝ ոնց ուզեք․ չեք քշելու»․ Նիկոլ Փաշինյան

«Վերջին մի քանի օրերին ինձ դիմել են բազմաթիվ քաղաքացիներ՝ կապված կառավարության ղեկավարի ավտոշարասյան պատճռով առաջացող խցանումների հետ. առանց այդ էլ խիստ ծանրաբեռնված մեր քաղաքում, որ քշելը համարյա անհնարին է դարձել»,- այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ հավելելով, որ մի քանի օր առաջ տեղի ունեցած հեծանվավազքի պատճռով ևս բազմաթիվ ճանապարհներ կաթվածահար էին եղել։

«Հեծանիվի հետ կապված միջազգային մրցաշար է տեղի ունեցել Հայաստանում առաջին անգամ։ Բա որ Հայաստանում օլիմպիական խաղեր տեղի ունենան։ Ձեր տրամաբանությամբ, որ գնանք, Հայաստանի ճանապարհներով մենակ սելեր պիտի երթևեկե՞ն»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

«Ծառայություններն իրենց ծառայությունը պիտի իրականացնեն։ Ձեր ուզածն այն է, որ ենթադրենք, այստեղ լինի նիժնի Տապռի գեղի ռեժիմ, որտեղ դուք մենակ ձեր «Մայբախները» քշե՞ք, ոնց ուզեք։ Չեք քշելու, ոնց ուզեք, հատկապես դուք չեք քշելու՝ ոնց ուզեք։ Քշելու եք՝ ոնց ասենք, պա՞րզ է։ Քայլելու եք՝ ոնց ասենք։ Ճիշտ է, ոնց ասում ենք, տենց էլ քայլում եք, ու այդպես էլ շարունակելու եք։ Այ քեզ բան։ Դուք որ շարժվել եք, ձեր թիկնապահները, տեսե՞լ եք ինչ եք անում։ Եկել եք այստեղ պետության ատրիբուտները ընդհանրապես մարտահրավերի տակ եք դնում»։

«Ուզում եք Նիժնի Տապռի գեղի ռեժիմ լինի, մենակ ձեր «Մայբախները» քշե՞ք՝ ոնց ուզեք․ չեք քշելու»․ Նիկոլ Փաշինյան