«Ադրբեջանական տեղանուններ օգտագործելով՝ բարձրացրել եմ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի լեգիտիմության մակարդակը»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Հայաստանի ինքնիշխան տարածք հանդիսացող Տիգրանաշենը սկսեցիք կոչել Քյարքի՝ հող նախապատրաստելով հերթական կորստի համար։ Հարցս շատ կոնկրետ է. աղմուկ, զիջում, մոռացություն․ այս շղթայում Հայաստանի Հանրապետության ո՞ր բնակավայրն եք պատրաստվում հանձնել»,- ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգայնը։ Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանական տեղանունների օգտագործմամբ ես լեգիտիմացրել եմ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը և հայաստանյան բնակավայրերը։ Այլ բան, որ դա հասկանալու համար որոշակի հմտություններ են անհրաժեշտ, և նրանք, ովքեր դա չեն հասկանում, ըստ ամենայնի, ունեն այդ հմտությունների պակասը․․․ Ես ասել եմ և ասում եմ՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը սակարկման ենթակա չի եղել և ենթակա չի կարող լինել։ Ես ադրբեջանական տեղանուններ օգտագործելով՝ բարձրացրել եմ Հայաստանի Հանրապետության տարածքի, միջազգայնորեն ճանաչված տարածքի լեգիտիմության, անվտանգության ինքնիշխանության մակարդակը»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
