NBC Los Angeles-ի ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել
768
Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2026 թ., 10:37
![]() Լոս Անջելեսի Չաթսվորթ թաղամասում ուղղաթիռ է կործանվել և հրդեհվել։ Երեք մարդ զոհվել է, ևս մեկը հոսպիտալացվել, հայտնել է քաղաքի հրշեջ վարչության (LAFD) մամուլի ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով՝ ուղղաթիռն ընկել է երկու շենքերի արանքում։ Հրդեհի հետևանքով վնասվել է չորս տրանսպորտային միջոց։ Դեռևս հայտնի չէ, թե ընդհանուր քանի մարդ է եղել ուղղաթիռում։ NBC Los Angeles հեռուստաալիքը հաստատել է, որ օդանավն իրենց էր պատկանում։ Նշվում է, որ մի քանի հեռուստաընկերությունների ուղղաթիռներ գտնվում էին Սան Ֆերնանդոյի հովտի արևմտյան հատվածում, որտեղ լուսաբանում էին ավտոբուսի մասնակցությամբ պատահարը, որի հետևանքով երկու մարդ զոհվել էր, ևս վեցը՝ վիրավորվել։ Ուղղաթիռի կործանման պատճառը դեռևս հայտնի չէ։ |

«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի
20600:07
Գեղարքունիքի մարզում վթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մшհացել է
177Երեկ, 21:36
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին (տեսանյութ)
164Երեկ, 15:48
«16 բալիստիկ հրթիռ, ավելի քան 280 ԱԹՍ»․ Զելենսկին՝ ռուսական հարվածների մասին (տեսանյութ)
343Երեկ, 15:19
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին հարվածելու մասին
36126.10.2026, 10:01
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
20925.10.2026, 19:26
