Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2026 թ.

«ՌԴ վերնախավում իրարամերժ գործընթացներ են․ Զախարովան ընդդիմանում է Պուտին»․ Կարեն Հեքիմյան

67
Այսօր, 19:54
«ՌԴ վերնախավում իրարամերժ գործընթացներ են․ Զախարովան ընդդիմանում է Պուտին»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զախարովա Մարիան ընդդիմանում է Պուտին Վլադիմիրին:
2026 թվականի սեպտեմբերի 2-ին Պուտին Վլադիմիրն ասաց. «եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը»։
Ուղիղ 13 օր անց՝ 2026 թվականի սեպտեմբերի 15-ին, Զախարովա Մարիան նշեց. «Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը հանդիսանում է «անվտանգության ճարտարապետության հենասյուներից մեկը» թե՛ Հայաստանի ներսում, թե՛ տարածաշրջանում ընդհանուր առմամբ, և որ «ներկայումս որևէ շոշափելի այլընտրանք չի նշմարվում: Հայաստանում ռուսական զորակազմի ներկայությունը կարգավորվում է համապատասխան երկկողմ պայմանագրերով, մենք մտադիր ենք պահպանել դրանք, և ակնկալում ենք, որ պաշտոնական Երևանը նույնպիսի մոտեցում կցուցաբերի»:
Նույն պետության երկու մոտեցում:
Ըստ Պուտին Վլադիմիրի՝ 102-րդ ռազմաբազայի «ճակատագիրը» Հայաստանի ձեռքում է, այսինքն՝ մեծ հաշվով, այն Ռուսաստանին չի հետաքրքրում:
Ըստ Զախարովա Մարիայի՝ ռազմաբազան անվտանգություն երաշխավորում թե՛ «Հայաստանի ներսում», թե՛ տարածաշրջանում և այն Ռուսաստանին անհրաժեշտ է:
Նախ՝ Զախարովայի բառերից անհասկանալի է, թե ինչ է նշանակում «ռազմակայանն անվտանգության հենասյուն է Հայաստանի ներսում»: Այս իմաստով, սովորաբար՝ պետության ներսում անվտանգության միջոցառումներն իրակացվում են ՆԳՆ-ի կողմից: Սակայն, խնդիրը նույնիսկ դրանում չէ: Ռուսաստանի վերնախավում իրարամերժ գործընթացներ են սկսվել: Եվ, եթե նույնիսկ Զախարովա Մարիան է ընդդիմանում Պուտին Վլադիմիրին, ապա Ռուսաստանի վիճակն իրոք լուրջ է»։

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան