Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Վճռաբեկը դատախազության բողոքը վարույթ չի ընդունել
![]() Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի։ Վճռաբեկ դատարանը Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու Գլխավոր դատախազության բողոքը վարույթ չի ընդունել, Վերաքննիչի որոշումն էլ մնացել է ուժի մեջ: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել են դատարանից։ Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով Առուշանյանի նկատմամբ սահմանված պատիժը փոխարինել ազատազրկմամբ, սակայն առաջին ատյանի դատարանը մերժել էր միջնորդությունը։ Դատախազությունը որոշումը բողոքարկել էր Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան, որն անփոփոխ էր թողել դատարանի ակտը: Իսկ Վճռաբեկ դատարանի վերջին որոշմամբ դատական գործընթաց, ըստ էության, ավարտվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ընդդիմախոս Առուշ Առուշանյանին 2022 թվականին դատարանն արդարացրել էր ընտրական ենթադրյալ հանցագործությունների դրվագով, սակայն մյուս արարքով նա մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Դատարանը սահմանված պատժաչափից հաշվակցել էր նրա արգելանքի տակ գտնվելու ութ ամիսը և որպես վերջնական պատիժ սահմանել էր 6 ամսվա ազատազրկում, որն էլ պայմանականորեն չէր կիրառվել: |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
