««Զանգեզուրի միջանցքն» առանձնահատուկ նշանակություն ունի՝ որպես Միջին միջանցքի նոր ուղղություն»․ Բայրամով
![]() «Զանգեզուրի միջանցքն» առանձնահատուկ նշանակություն ունի՝ որպես Միջին միջանցքի նոր ուղղություն։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նա նշել է, որ Ադրբեջանի հիմնական տարածքում Հայաստանի սահմանի ուղղությամբ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտվել են 95%-ով, իսկ երկաթուղային նախագծի աշխատանքները՝ 75%-ով։ «Երկու ծրագրերի ավարտը նախատեսվում է 2027 թվականին։ Ներկայում Նախիջևանում սկսվել են երկաթուղու վերակառուցման աշխատանքները։ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով։ Սա «Զանգեզուրի միջանցքի» մի մասն է։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև։ Թեև այն համարվում է Հայաստանի տարածքը, մուտքն ու ելքը իրականացվելու են Ադրբեջանից։ Նախագծային աշխատանքները պետք է ավարտվեն այս տարի, իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն 2027 թվականին։ Այս ծրագրի ավարտը կարևոր նշանակություն ունի։ Կստեղծվեն պայմաններ Եվրոպայից՝ Թուրքիայի և Ադրբեջանի տարածքով հաղորդակցությունն ապահովելու համար»,- նշել է Բայրամովը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
