Երևան`   +31 °C
Այսօր`   Երեքշաբթի, 15 սեպտեմբերի, 2026 թ.

«Գերու կարգավիճակ ունի մի ամբողջ խմբակցություն՝ այդ անձի ձեռքին»․ Վահագն Ալեքսանյան

33
Այսօր, 14:48
«Գերու կարգավիճակ ունի մի ամբողջ խմբակցություն՝ այդ անձի ձեռքին»․ Վահագն Ալեքսանյան

«Էդգար Ղազարյանը կարծում է, որ Առուշ Առուշանյանը գերու կարգավիճակ ունի»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանին։
«Ինձ թվում է՝ գերու կարգավիճակ ունի մի ամբողջ խմբակցություն՝ ձեր նշած անձի ձեռքին»,- ի պատասխան նշեց Ալեքսանյանը՝ հավելելով․ «Եկեք լուրջ բաներից խոսենք»։
Հիշեցնենք, որ երեկ ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը անդրադառնալով առաջիկա ընտրություններում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կուսակցության՝ ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցելու հանգամանքին, ասել էր, որ նա գերու կարգավիճակ ունի։