Երևան`   +30 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2026 թ.

«Սարսափում եմ պատկերացնել, թե սրանք մեր գերիների մասին ինչ են բանակցում»․ Արմեն Եղիազարյան

87
Երեկ, 12:54
«Սարսափում եմ պատկերացնել, թե սրանք մեր գերիների մասին ինչ են բանակցում»․ Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս իշխանությունը բազմիցս է ասել, որ իբր հայ գերիների վերադարձի հարցը իրենք քննարկում են և դա չի կարելի հանրայնացնել։
Դուք պատկերացնում եք, թե սրանք ոնց են քննարկում այդ հարցը, կամ ինչ են քննարկում առհասարակ։
Եթե հայկական Գանձասարի աղվանացմանը ասում են պետք է խնամքով վերաբերվենք, ես սարսափում եմ պատկերացնել, թե սրանք մեր գերիների մասին ինչ են բանակցում և մտածում առհասարակ։
Այդպես խնամքով սկուտեղի վրա հային էլ կհանձնենք, Հայաստանն էլ կհանձնենք, պատմությունն ու կրոնն էլ կհանձնենք...
Թե բա խնամքով վերաբերվեք...»։

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան