«Վարդան Ղուկասյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ եք, թե՞ ոչ». Լիլիթ Ստեփանյանը՝ Ռուբեն Մխիթարյանին
![]() Քննարկվում է ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը: ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը հարցրեց. «Վստահաբար լսել եք այն ձայնագրությունը, որտեղ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն աշխատակցից պահանջում է որոշակի գումարի դիմաց հող օտարել, թե հող վաճառել: Անկեղծ պատասխանեք՝ Վարդան Ղուկասյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ եք, թե՞ ոչ»: Մխիթարյանն ասաց. «Պարոն Ղուկասյանն իմ նախկին պաշտպանյալն է, քանի որ երբ դարձել եմ պատգամավոր, կասեցրել եմ փաստաբանական գործունեությունս: Ինչ վերաբերում է ձայնագրությանը, ՀՀ-ում գործում է Սահմանադրությունն ու հարակից օրենքները: Պետք է սպասենք դատարանի որոշմանը: Հակարդարձ հարց էլ ունեմ. ինչո՞վ ենք վստահ, որ օրինակ, ձայնագրությունը մոնտաժված կամ կեղծված չէ»: |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
