Քրքրում են իր, եղբոր և հոր անցյալը. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Շաբաթ օրը ՔՊ վերնախավը Սևանում 5-րդ քաղաքական ժողովն էր անում։ Մեզ պատմեցին, որ ոչ այնքան ժողովի բովանդակությունն էր հետաքրքիր, քանի որ հնչել են նույն ելույթներն ու տեսակետները, որքան ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտնվելը։ Հիշեցնենք․ նա իր վերջին հարցազրույցում կոշտ քննադատել էր թիմակիցներին, ինչին ի պատասխան, Փաշինյանը հայտարարեց՝ «այս ամենի հետևանքով ինչ-որ մեկը պետք է բանտ նստի», և ասաց, որ Հայկ Սարգսյանը դեռ 2018-ից հետո էր ձգտում օլիգարխ դառնալ։ Այս հայտարարությունից հաշված ժամեր անց Սարգսյանը միացել է քաղաքական ժողովին։ ՔՊ-ականներն անհարմար դրության մեջ են հայտնվել, չեն իմացել՝ շփվե՞լ Հայկի հետ, թե՞ չշփվել, եւ տեսնելով Փաշինյանի սառը վերաբերմունքը, իրենք էլ են նույնկերպ պահել իրենց։ Ինքը՝ Հայկ Սարգսյանը, փորձել է իրեն այնպես պահել, ասես ոչինչ չի եղել, բայց ինչ-որ պահից մերժվածի կարգավիճակին չի դիմացել՝ կեսից հեռացել է։ ՔՊ-ում շարունակում են պնդել, որ Հայկ Սարգսյանն անպատիժ չի մնալու, Փաշինյանն իր երկարամյա հավատարիմ զինակցին պատժելու միջոցով առաջիկա բուռն զարգացումներից առաջ փորձելու է թիմին հնազանդեցնել։ Ասում են՝ նրա նկատմամբ արդեն քրեական վարույթ է հարուցված, և քրքրում են ոչ միայն նրա, այլեւ եղբոր, հոր անցյալը։ Ասում են՝ մի էպիզոդը վերաբերում է այն փուլին, երբ Հայկն ու իր երկվորյակ եղբայրը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի օգնականներն էին, քննությամբ պարզել են, որ նրանք ձևակերպված են եղել, բայց աշխատանքի չեն գնացել, քանի որ նրանց հայրը՝ Զարեհ Սարգսյանը, Հակոբյանի հետ մտերիմ է եղել։ Բայց «օլիգարխի» մեղադրանքներից հետո նման մեղադրանքն առնվազն ծիծաղելի կլինի»: |

«Քանի դեռ ՀՀ-ում չի փոխվել նոյեմբերի 9-ի հայտարարության նկատմամբ վերաբերմունքը՝ որպես փրկօղակի, հակառուսականությունը աճելու է». Հայկ Այվազյան
8802:06
«Այդ որտե՞ղ եք տեսել, որ ճկույթ մատը դուրս գա սեփական գլխի դեմ». Ռուբեն Մելիքյան
15901:00
Արցախի Հանրային Խորհուրդը միջազգային կառույցներից ակնկալում է հստակ գնահատական և պատշաճ արձագանք
12600:48
«Մենք դատապարտված չենք մանրադրամ դառնալու. oրինա՛կ վերցնենք գերմանացիներից».Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
14000:30
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
17400:19
«Կարմիր ծովում լարվածության սրման ֆոնին ԱՄՆ-ն ուղղակի կապ է հաստատել հութիների հետ». Վենս
180Երեկ, 23:42
