«Կստացվեր, որ օգոստոսի 2-ին կերդվեիք Ադանայի հզորացման համար». Արման Եղոյան
![]() «Պարոն Կարապետյանը հարցրեց, թե արդյոք երդման տեքստում նախկինի պես կա «հանուն հայրենիքի հզորացման» ձևակերպումը, ո՛չ չկա, ինչպես որ պատգամավորի երդման տեքստում այլևս չկա, որովհետև եթե այն լիներ, կստացվեր, որ դուք այս օգոստոսի 2-ին կերդվեիք Ադանայի հզորացման համար»,- Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու հարցի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը: Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է վերախմբագրել լիազորությունները ստանձնած կառավարության անդամի երդման տեքստը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»: |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
