«Խուզարկությունը քարոզչական նպատակ ուներ՝ թանկարժեք իրեր վերցնելու, տեսարաններով տարածելու»․ Տաթևիկ Սողոյան
![]() «Քոչարյան ընտանիքի բնակարանային խուզարկություններից հետո իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ խուզարկությունը ոչ թե ուներ հանցագործություն բացահայտելու կամ դրան առնչվող ինչ-որ առարկաներ առգրավելու նպատակ, այլ ուներ քարոզչական նպատակ՝ ինչ-որ թանկարժեք իրեր, առարկաներ վերցնելու և դրանք հետո տեսարաններով տարածելու՝ Քննչական կոմիտեի կողմից, ինչը չի հաջողվել»,- ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ «Այն տեսագրությունների մասով, որոնք դեռևս չեն հրապարակվել, հորդորում եմ իրավապահ համակարգին՝ մնալ օրենքի և իրավականության սահմաններում, և մարդկանց կյանքի, բնակարանի անձեռնմխելիությունը չխախտել և չվերածել քրեադատավարական գործողությունները հանրության ինչ-որ ակնկալիքները բավարարող շոուների։ Բայց եթե դրանք անգամ հրապարակվեն՝ վստահեցնում եմ, որ շատ ծիծաղելի են լինելու, որովհետև շատ ծիծաղելի է մարդկանց հարսանեկան նվերները, կամ տատիկներից, պապիկներից ստացած ինչ-որ ոսկյա հուշ վերցնել և անունը դնել, որ մենք ենթադրյալ փողերի լվացման դեպքով ինչ-որ առարկա ենք առգարվել. լուրջ չէ»,- շարունակեց փաստաբանը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
