«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Հայաստանի արևելյան սահմանների երկայնքով՝ դառնալով 2020 թվականի Արցախյան պատերազմի հետագա ամենամեծ թշնամական գործողությունը Հայաստանի դեմ։ Հարձակումն ուղղված էր վեց հիմնական ուղղություններով՝ Վարդենիս, Սոթք, Կութ, Մարտունի և Գեղամասար՝ Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ՝ Վայոց Ձորի մարզում, և Մեծ Իշխանասար, Կապան ու Գորիս՝ Սյունիքի մարզում։ Ամենամեծ կորուստն ունեցանք Ջերմուկում։ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազարձած ագրեսիայի արդյունքում ունեցանք 224 զոհ։ 5 հայ կին զինվորականներ տանջամահ արվեցին։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ շուրջ 200 ք․կմ․ ռազմավարական նշանակություն ունեցող տարածք։ Թեպետ Հայաստանի ԶՈՒ ղեկավարությունը մեզ հանգստացնում էր, թե հեսա հեսա ադրբեջանցիք կսովածանան ու կամավոր կհեռանան մեր տարածքից, բայց մինչ օրս նրանք այնտեղ են, ամրապնդում և, ըստ որոշ աղբյուրների, ընդլայնում զավթված տարածքը։ ՀՀ իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ՝ հայտարարելով, թե սահմանազատման արդյունքում դրանք դուրս կգան։ Երբ սահմանազատումը կհասնի այդ տարածքին՝ հայտնի չէ։ Ավելին՝ Ալիևը վիճարկում է, թե այդ տարածքները հայկական են․․․ Այս պայմաններում Փաշինյանը խոսում է ինչ-որ «Քյարքի» Ադրբեջանին տալու վերաբերյալ․․․․»։ Աղբյուրը` Արթուր Խաչատրյան |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
