Երևան`   +29 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

«Փաշինյանն անուղղակիորեն ընդունում, որ ՔՊ-ն ձայներ է ստացել ցածր կրթական ցենզի և մանիպուլյացիայի հաշվին»․ Արշակ Սարգսյան

47
Այսօր, 14:54
«Փաշինյանն անուղղակիորեն ընդունում, որ ՔՊ-ն ձայներ է ստացել ցածր կրթական ցենզի և մանիպուլյացիայի հաշվին»․ Արշակ Սարգսյան

Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեփական ընտրողի պիտակավորում. Փաշինյանն ընդունեց իրեն ընտրողի կրթական ցենզի բացակայությունը…
Իշխանության հայտարարություններն այն մասին, թե երկրում «կրթական ցենզի պակաս կա», ըստ էության, սեփական ընտրազանգվածի ինքնախոստովանությունն են։
Փաշինյանն ինքն է անուղղակիորեն ընդունում, որ «Քաղաքացիական պայմանագիրը» ձայներ է ստացել հենց ցածր կրթական ցենզի և քաղաքացիների խնդիրների մանիպուլյացիայի հաշվին։
Այդ ձայները գոյացել են երկու հիմնական սյուների վրա՝ ցածր կրթական ցենզի չարաշահման և վարչական ռեսուրսի անխնա կիրառման համատեղումով։ Սեփական քաղաքացուն պիտակավորելու փոխարեն՝ ժամանակն է ընդունելու, որ իշխանության հենարանը ոչ թե գիտակից ընտրությունն է, այլ վարչական ճնշումն ու մարդկանց անհրաժեշտ ինֆորմացիայից զրկված լինելը»։

Աղբյուրը`   Արշակ Սարգսյան