Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

«Ե՞րբ է ավտոշուկան տեղափոխվելու ԵՊՀ»․ Կարեն Հեքիմյան

56
Այսօր, 14:24
«Ե՞րբ է ավտոշուկան տեղափոխվելու ԵՊՀ»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ե՞րբ է ավտոշուկան տեղափոխվելու ԵՊՀ:
Նորաձև է վաճառվող ավտոմեքենան կանգնեցնել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց և նկարել այն: Օրինակ՝ այս «Մոսկվիչ»-ը: Ենթադրաբար՝ վաճառողը պոտենցիալ գնողներին ցանկանում է հասկացնել, որ ավտոմեքենան «դասախոսի մեքենա է եղել և շահագործվել է բացառապես համալսարան գալու-գնալու և կողքի խանութից թթվասեր գնելու ժամանակ»: ԵՊՀ-ի ֆոնին վաճառվող ավտոմեքենան նկարելն այլ հիմնավորում չունի: Սակայն, խնդիրն այլ է:
Ողջամիտ կասկածներ ունեմ, որ ԵՊՀ-ի ֆոնին նկարված ավտոմեքենաների վաճառքից ԵՊՀ-ն տոկոս ունի: Եվ դա նորմալ է: Ինչո՞ւ չպետք է ունենա: Բոլոր կառույցներն «օդից փող են աշխատում», ԵՊՀ-ն հո հարիֆ չէ՞: Մանավանդ՝ վերջերս մամուլում տեղեկություն տարածվեց ԵՊՀ-ում տիրող ֆինանսական ճգնաժամի վերաբերյալ: Եվ, ուրեմն, առաջարկում եմ ավտոշուկան տեղափոխել ԵՊՀ-ի տարածք: Բոլորը կշահեն այդպիսի տեղափոխությունից և, կարևորը՝ ԵՊՀ-ն դուրս կգա ճգնաժամից»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան