Երևան`   +28 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

«Եթե Իրանն այս իրավիճակն ամրագրի, գործ ենք ունենալու այլ քաշային կարգի գերտերության հետ». Վարդան Ոսկանյան

60
Այսօր, 14:12
«Եթե Իրանն այս իրավիճակն ամրագրի, գործ ենք ունենալու այլ քաշային կարգի գերտերության հետ». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան գրառումը․ «Իրանի դաշնակից եմենյան «Անսարալլահը» (հութիները) ժամեր առաջ հարձակում է գործել Հորմուզի և Բաբ էլ-Մանդեբի նեղուցները շրջանցող և Սաուդյան Արաբիայի արևելքից արևմուտք ձգվող նավթամուղի վրա, ինչի հետևանքով այն դադարել է գործելուց։

Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ափամերձ Մոխա քաղաքի և հենց նեղուցի կենտրոնում գտնվող Մայյուն կղզու վրա վերջին օրերին «Անսարալլահի» լիակատար վերահսկողության սահմանումից հետո, իսկ ավելի վաղ Հորմուզի նեղուցի իրանական վերահսկողությամբ Թեհրանը փաստացիորեն տիրապետում է համաշխարհային բեռնափոխադրումների և առևտրի երկու խոշոր զարկերակների՝ աննախադեպ կերպով մեծացնելով իր աշխարհաքաղաքական ազդեցությունը։

Եթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա այսուհետ գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի տարածաշրջանային գերտերության հետ»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան