Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 12 սեպտեմբերի, 2026 թ.

«Անցած 5 տարում Դիլիջանում այդ գործերը չէին արվում, ընտրությունները մոտեցան, գործներն արվեցին»․ Ոսկան Սարգսյան

67
Այսօր, 12:36
«Անցած 5 տարում Դիլիջանում այդ գործերը չէին արվում, ընտրությունները մոտեցան, գործներն արվեցին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցած 5 տարում Դիլիջանում այդ գործերը չէին արվում, ընտրությունները մոտեցան, գործներն արվեցին
Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը սեպտեմբերի 10-ին Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տեղադրել, դրան կից գրառել, որ Դիլիջանի մշակույթի պալատի շենքում վերանորոգման աշխատանքները վերսկսվել են։ Օգոստոսի 29-ին էլ համայնքի ղեկավարը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է տեղադրել երկաթյա խողովակ-հենասյունների, մետաղյա փոքր դարպասի տեղադրման մասին ու կից գրառել , որ Դիլիջան համայնքի աղբավայրը ցանկապատվում է։ Դավիթ Սարգսյանը Դիլիջան համայնքը ղեկավարում է 2021թ․ փետրվարի 26--ից, նա անցած 5,5 տարում Դիլիջան համայնքի համար կարևոր շատ խնդիրներ չի լուծել։ Դրանք մասամբ լուծվում են հոկտեմբերի 25-ին կայանալիք Դիլիջան համայնքի ավագանու համամասնական ընտրություններից առաջ: Այդ խնդիրները լուծուն են, որպեսզի այդ ընտրություններում ՔՊ-ն հաղթի։ Դիլիջան քաղաքի կենտրոնում հառնող մշակույթի պալատում նորոգման աշխատանքները «Արտդիանշին» ՍՊԸ-ն 2022թ․ դեկտեմբերին է սկսել, սակայն այդ գործը ձախողել է, նորոգումը կիսատ է մնացել։ Այդ սուբվենցիոն ծրագրի արժեքը շուրջ 283 միլիոն դրամ է, գումարի 60 տոկոսը Դիլիջան համայնքի ներդրումն է, մնացածը՝ պետական բյուջեի։ Մշակույթի պալատում տեղակայված է քաղաքային գրադարանը, որի հազարավոր գրքեր պարկերի մեջ դարսված՝ գտնվում են պալատի առաջին հարկում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին դեռեւս 2024-ին հարցում եմ արել մարզում հետաձգված սուբվենցիոն ծրագրերի մասին։ Մարզպետարանից հայտնել են․ «ՀՀ Տավուշի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մշտադիտարկվում են ինչպես մարզպետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի, այնպես էլ ՏԿԵՆ-ի համապատասխան մասնագետների կողմից: 2024 թվականին մշտադիտարկման են ենթարկվել ինչպես 2024 թվականի, այնպես էլ նախորդ տարիներին հաստատված եւ 2024 թվական տեղափոխված ծրագրերը: Մշտադիտարկման թիվը գերազանցում է 250-ը, ծրագրերից մեկում առկա է ժամկետի ուշացում (Դիլիջանի մշակույթի տան հիմնանորոգում), որի համար ձեռնարկվել են միջոցներ՝ 2025 թվականի առաջին եռամսյակում ավարտելու համար»: 2026թվականի սեպտեմբերն է, նոր են վերսկսել Դիլիջանի մշակույթի պալատի նորոգումը։ Կարևոր հիմնախնդիր է նաև Դիլիջան համայնքի աղբավայրի վատ վիճակը։ Դիլիջանի աղբավայրը ցանկապատված չէ, այնտեղ առկա քիմիական,թունավոր նյութերով սնվում են աղբավայրում արածող կովերը։ Այդ աղբավայրում հաճախ հրդեհներ են լինում, դրանք պատահական չեն բռնկվում։ Աղբավայրի հրդեհների հետևանքով ծուխը, ծանր հոտը տարածվում են միջպետական ավտոճանապարհին ,Աղստև գետի հովտում։ Փրկարար ծառայությունը, Էկոպարեկային ծառայությունը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարտավոր են Դիլիջանի աղբավայրի հաճախակի հրդեհների կապակցությամբ համարժեք միջոցներ ձեռնարկել, սակայն չեն ձեռնարկում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան