Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 11 սեպտեմբերի, 2026 թ.

«Հայկ Սարգսյանին, ամենայն հավանականությամբ, շուտով կկալանավորեն»․ Հայկ Մարտիրոսյան

85
Այսօր, 17:48
«Հայկ Սարգսյանին, ամենայն հավանականությամբ, շուտով կկալանավորեն»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայկ Սարգսյանին, ամենայն հավանականությամբ, շուտով կկալանավորեն: Ակնհայտորեն նրա նախկին մենթորը նրան հիմա դիտարկում է որպես խիստ հարմար դեպք՝ կարևոր մի քանի խնդիր միանգամից լուծելու համար:
Ինձ համար, որպես պատմության սկզբունքը հասկացող քաղաքագետի՝ միանգամայն հասկանալի է թե ինչու է այսպես լինում և թե ինչ է լինելու մոտ ապագայում հենց նույն Սարգսյանի հետ: Երևույթը համակարգային պրոցեսի մաս է և կապ չունի անձնային հարաբերությունների հետ: Դա անգամ Վիբեթի ու Վիգենի հետ շատ քիչ կապ ունի, եթե ընդհանրապես կապ ունի: Սարգսյանը հարմար է որպես գործիք՝ որոշ խնդիրներ լուծելու համար: Եվ այդ գործիքը շուտով հավանաբար գործի կդրվի: Ինձ ապշեցնում է միայն Սարգսյանի անհեռատեսությունը: Բայց դա էլ խիստ տեղական առանձնահատկություն է ու հատուկ է բոլորին:
Այս ամենի մասին՝ առանձին և շուտով կխոսեմ»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան