«Նարեկ-Երևան երթուղու վարորդներն ուղեվարձի համար տարբեր գին են պահանջում»․ Արփինե Խաչատրյան
![]() Այգեվազի «Կորիզ» երիտասարդական կենտրոնի համահիմնադիր Արփինե Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միասնական տրանսպորտային համակարգը նոր է գործարկվել Արարատի մարզում, արդեն բարդակը սկսվեց: Նախ, պարզվում է՝ ներհամայնքային տրանսպորտը այդ միասնականից կարող է դուրս լինել, օրինակ Նարեկ-Արտաշատը շարունակելու է գտնվել Արտաշատի համայնքապետարանի տիրույթում ու, ենթադրաբար, որևէ բարեփոխում չի սպասվում, իսկ Նարեկ-Երևանի վարորդներն էլ ուղեվարձի համար տարբեր գին են պահանջում. մի մասը 300 դրամ, մյուս մասը՝ 350: Կոնկրետ 09.09.2026 երեկոյան ժամը 19:00-ի վարորդը 300 դրամ վճարած ուղևորին նկատողություն արեց և պահանջեց վճարել 350 դրամ, այդպիսով գողանալով նրա 50 դրամը ու այդ սպրինտերում եղած մնացած բոլոր ուղևորների 50 դրամը: Սա խոսում է սպասարկողի և վերահսկող մարմինների անպատասխանատու գործելավոճի մասին, որը ինձ համար սպասելի էր: Աղբյուրը` Արփինե Խաչատրյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
