«Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չի համարում ՀՀ ներքին գործ»․ Հակոբ Բադալյան
58
Այսօր, 18:42
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը հետեւում է Հայաստանում Սահմանադրության փոփոխության գործընթացին, հիշեցնելով, որ այդ պայմանը օգոստոսի 8-ի փաթեթի մաս է։ «Դրա ժամկետներն ու ժամանակը Հայաստանի ներքին գործընթացն են»,-հայտարարել է Բայրամովը։ Նկատեք՝ Ադրբեջանը փաստորեն ներքին գործընթաց է համարում միայն փոփոխության ժամանակը, ժամկետը, իսկ ինքնին հարցը չի համարում Հայաստանի ներքին գործ։ Ավելին, փաստացի բաց հայտարարում է, որ այդ հարցը օգոստոսի 8–ին եղել է հայտնի սեղանին։ Հետաքրքիր է, Երեւանից լինելո՞ւ է որեւէ առարկություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինչպես հաղթել ՔՊ կուսակցությանը»․ Հրայր Կամենդատյան
9400:42
Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
8300:24
«ԱՄՆ-ի հայտարարած «տնտեսական խեղդման» ռազմավարությունը հիմնված է սխալ ենթադրության վրա»․ Վարդան Ոսկանյան
100Երեկ, 23:54
Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրականացման հարցը
111Երեկ, 23:43
«Իրանում հիմնական սպառողական ապրանքների հետ կապված խնդիրներ չկան». Իրանի էկոնոմիկայի նախարար
108Երեկ, 23:25
Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է կանխել Միջերկրական և Կարմիր ծովերում ուժերի հավասարակշռությունը փոխելու փորձերը
150Երեկ, 22:49
