«Ներկա եմ եղել ԱԺ նիստին, բայց իմ հիշողության մեջ չի տպավորվել, որ այնտեղ պետական գաղտնիք է հնչել»․ Ագնեսա Խամոյան
![]() «Ես ներկա եմ եղել այդ նիստին, հիշում եմ, որ նման նիստ ա եղել, բայց իմ հիշողության մեջ չի տպավորվել, որ այնտեղ պետական գաղտնիք է հնչել»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքին։ «Դա բացառիկ նիստ չի եղել, որ մենք փակ, գաղտնի ռեժիմով ենք անցկացրել, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ նիստերից որևէ մեկի ժամանակ ինֆորմացիա, որը կարող էր իր մեջ պարունակել պետական գաղտնիք, չի եղել, գուցե բացառությամբ ՊՆ զեկույցների, որտեղ թվեր են հրապարակվում։ Չի եղել այնպիսի ինֆորմացիա, որը ինչ-որ հետաքրքրություն ա առաջացրել, իրենից ինչ-որ բան ա ներկայացրել»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը։ Նշենք, որ Արեգնազ Մանուկյանը մեղադրվում է Անդրանիկ Թևանյանին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հայտնելու մեջ։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
