Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2026 թ.

Երևանի ավագանին նոր անդամներ ունի

74
Այսօր, 10:18
Երևանի ավագանին նոր անդամներ ունի

Երևանի ավագանու նիստի մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ ավագանու ՔՊ խմբակցության անդամներ Միքայել Խաչատրյանը, Լևոն Լևոնյանը, Նատալյա Սինորյանն ու «Մայր Հայաստան»-ից Մեսրոպ Մանուկյանն իրենց դիմումների համաձայն դադարեցրել են ավագանու անդամի լիազորությունները: Նրանց մանդատները տրվել են ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Գոհար Սաֆարյանին, Սերգեյ Ապրեսյանին, Արթուր Մայիլյանին ու «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Կարապետ Վարդանյանին: