Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 08 սեպտեմբերի, 2026 թ.

Փաշինյանը դիտարկում է Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը․ «Ժողովուրդ»

67
Այսօր, 09:00
Փաշինյանը դիտարկում է Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցել են, որ կառավարությունում քննարկվում է հերթական կադրային նշանակման հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու տարբերակը։ Դումանյանի ագրեմանն արդեն Մեքսիկա ուղարկվել է, և սպասվում է Մեքսիկայի կողմից համաձայնության հարցի հստակեցումը։