Փաշինյանը մարզպետներին «տոկի է տվել». «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «ՔՊ-ական մարզպետներին Նիկոլ Փաշինյանը «տոկի է տվել»՝ հանձնարարել է ՔՊ վարչությանը ներկայացնել ՏԻՄ-երի համայնքապետերի այնպիսի թեկնածուներ, որոնք հաղթող են, հակառակ դեպքում նրանց պարտության հետևանքն իրենք՝ մարզպետներն են կրելու՝ պաշտոնանկության տեսքով։ Գրել էինք, որ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին ևս ՔՊ վարչությամբ են ընտրելու, այսինքն՝ Փաշինյանն է որոշելու, ուստի մարզպետները մեկից ավելի թեկնածու պետք է ներկայացնեն ու հիմնավորեն յուրաքանչյուրի արժանիքները, որ վերադասն ընտրություն կատարի։ Մարզպետներից մեկը մեզ բողոքեց, որ հիմա դժվար, գրեթե անհնար է հեղինակավոր, հարգված ՔՊ-ական գտնելը, որը կարող է իրապես արժանանալ ժողովրդի քվեին, ուստի իրենց այլ բան չի մնացել, քան գործարք առաջարկել տվյալ տարածքներում հեղինակավոր մարդկանց: Եվ հիմա բանակցությունների փուլն է, դժվար էլ իրեն հարգող մարդը համաձայնի բացահայտ դառնալ իշխանության թեկնածու։ Իսկ թե յուրաքանչյուրն ինչ կպահանջի՝ համաձայնելու դիմաց, դեռ պարզ չէ»: |

Արարատ Միրզոյանն ու Բայբա Բրաժեն ստորագրել են ՀՀ-ի և Լեհաստանի կառավարությունների միջև արձանագրություն
5820:24
Ուիթքոֆը հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում կայացած բանակցություններից հետո առաջընթաց է գրանցվել
8118:32
«ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը». #ABC
10618:01
«Նիկոլը ցանկություն չունի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև»․ Արտակ Զաքարյան
9517:30
«ՀՀ քաղաքացիությունը պատիվ է և ինքնություն»․ Հակոբ Կարապետյան
10816:42
«Չենք բացառում եռակողմ բանակցությունների վերսկսումը»․ Պեսկով
14116:31
