Վեհափառի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրի դատարանում
![]() Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների «գործը» Վճռաբեկ դատարանը կրկին ուղարկել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Վճռաբեկ դատարանը որոշել է, որ Վեհափառ Հայրապետի և 6 եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների քրեական գործն ընդդատյա է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին: Ավելի վաղ «գործը» մակագրվել էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին, սակայն նա ինքնաբացարկ էր հայտնել։ Նրան հաջորդած դատավոր Սերժ Ռուշանյանն էլ որոշել էր, որ «գործը» պետք է ուղարկվի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Վեճի առարկա էր դարձել այն հանգամանքը, որ գործում նշված չի եղել, թե կոնկրետ Վեհափառ Հայրապետը որտեղ է կայացրել իր տնօրինությունը, որով Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը (Արման Սարոյան) պաշտոնանկ է արվել, ապա հռչակվել կարգալույծ: Մինչդեռ գործում նշված է եղել, որ Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, այսինքն 6 եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները որոշում կայացրել են Էջմիածնում: Հիշեցնենք, որ գործը վերաբերում է Արման Սարոյանի (նախկին Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) քաղաքացիական դատարան ներկայացրած հայցադիմումին, որով պահանջում էր, որ իրեն վերականգնեն թեմակալ առաջնորդի պաշտոնում: Ըստ մեղադրանքի, Վեհափառ Հայրապետը և ԳՀԽ 6 սրբազանները չեն կատարել քաղաքացիական դատարանի միջանկյալ որոշումը, այն է ապահովել, որ Արման Սարոյանը կատարի Մասյացոտնի թեմակալ առաջնորդի պարտականությունները: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
