«Երբ Նորատի ազատագրածը հանձնված է, կյանքի գործը` զրոյացված, իսկ հայրենիքը` ձրի վաճառված, ո՞վ իրավունք ունի նրան դատապարտելու». Հայկ Մարտիրոսյան
40
Այսօր, 19:00
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ անձամբ եմ ծանոթ: Հայկական բանակի իսկական ստեղծողն է: Առաջին ղեկավարն ու հիմնական ստրատեգը: Բացառիկ հայրենասեր է, բացառիկ հայ: Բացառիկորեն լավ ու մաքուր հայ: Մարդը, իր պատկերացմամբ, չի ուզում լինել Արևմտյան Ադրբեջանի քաղաքացի: Իր դիրքորոշումն է արտահայտել, գնացել, թքել, թրքացող պետության անձնագիրը շպրտել է: Իր գործն է, իր որոշումը: Շատերի համար շատ ընկալելի, շատերի համար՝ անգամ հարգելի ու արժանապատիվ որոշում: Խորհրդային գեներալ է, ապրում է Մոսկվայում, պահել է իր ռուսական անձնագիրը: Հաստատ ռուս չէ ու ռուսական կայսերական շահերի ներկայացուցիչ չէ: Ու ըստ իրեն՝ չի ցանկացել թուրքական շահերի կրողների հետ միևնույն անձնագիրն ունենալ: Հիմա ինչ-որ լպրծիկ ոչնչություններ փորձում են իննսունն անց գեներալին իրենց ճղճիմ էությամբ, գեղցի ու տտիպ մակարդակում իրենց արևին՝ իբր թե փչացնել: Իբր թե ռուսական թոշակի համար է այսպես կոչված Հայաստանի անձնագիրը շպրտել հյուպատոսին, իբր թե ԳՌՈւ-ի մանր շպիոնիկ է, բան-ման: Դե իրենց մակարդակում, իրենց ու իրենց հայրերի տեսակի հետ են ասոցացնում: Նորատը Հայաստան, հայկական հող է արձանագրել: Ձեր տերերն ու դուք այն հանձնել են: Նորատին փչացնել հնարավոր չէ: Նորատն իսկական հերոս է, բարոյական մարդ: Այո´, երբեմն սխալ բաներ է խոսել Ռուսաստանի հետ կապված, մինչև վերջ չի գիտակցում ռուս-թուրքական դաշինքի իրողությունը, բայց գոնե նա դրա իրավունքն ունի: Նա Հայաստան է ազատագրել: Հայկական արդեն հկմ ագոյություն չունեցող բանակ է ստեղծել: Կյանք է դրել: Ու չի ծախվել: Ոչնչությունների համար նա պետք է մարազմատիկ ծերուկ լինի: Որովհետև արժանապատվություն ունեցող ու անկախ գեներալը՝ իսկական զինվորականն ու հայրենասերը չեն կարող նրանց կողմից հարգված լինել: Հարգել նրան՝ նշանակում է ճանաչել, ընդունել սեփական ճիճվությունը: Եվ իբր փչացնում են Նորատին: Երբ Նորատի ազատագրածը հանձնված է, նրա կյանքի գործը՝ զրոյացված, իսկ հայրենիքը՝ ձրի վաճառված, Նորատին ո՞վ իրավունք ունի դատապարտելու: Նորատը Հայաստան է ազատագրել: Դուք ի՞նչ եք արել - Հայաստան ծախողնե´ր»: