Երևան`   +29 °C
Այսօր`   Երկուշաբթի, 07 սեպտեմբերի, 2026 թ.

«Հովհաննավանքը բռնազավթված է կարգալույծ հոգևորականի կողմից»․ Արագածոտնի թեմ

57
Այսօր, 15:42
«Հովհաննավանքը բռնազավթված է կարգալույծ հոգևորականի կողմից»․ Արագածոտնի թեմ

Արագածոտնի Թեմը հայտարարություն է տարածել․ «Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է հանրային լայն արձագանք ստացած՝ Հովհաննավանքում կատարված զազրելի իրողությունը:
Վանական համալիրի տարածքն օգտագործել որպես խնջույքի կազմակերպման վայր՝ սրբապղծություն է, նվիրական սրբությունների հանդեպ գործով անարգանք:
Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կողմից տևական ժամանակ արգելված է եկեղեցիների և վանական համալիրների անմիջապես բակում կազմակերպել նման միջոցառումներ:
Շուրջ մեկ տարի Հովհաննավանք վանական համալիրը բռնազավթված է կարգալույծ հոգևորականի կողմից և տեղի են ունենում ոչ կանոնական, անվավեր «խորհրդակատարություններ», որոնց, ցավոք, մասնակից են դառնում անտեղյակ հավատացյալներ։
Կոչ ենք ուղղում պատկան պետական մարմիններին ձեռնարկել օրենքով սահմանված միջոցառումներ և զավթված վանքը վերադարձնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
Հարկ ենք համարում նաև զգուշացնել նման միջոցառումների տուրք գնացող կազմակերպիչներին և մասնակիցներին, որ նման երևույթները խաթարում են Աստվածպաշտական արարողության վեհությունը հավատացելոց կյանքում և զրկում են Աստծո օրհնությունից»:

Աղբյուրը`   Արագածոտնի թեմ