Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում
![]() «Իշխանություն» լրատվականն ահազանգեր է ստանում Օհանավանից։ Բնակիչները խմբագրությանը տեսանյութ են տրամադրել և պնդում են, որ Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքի տարածքը վերածել է «բիզնես կենտրոնի»․ վանքի տարածքում փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, վրաններ են տեղադրվում, իսկ հոգևոր լռության փոխարեն մինչև ուշ երեկո հնչում է ռուսական «բլատնոյ» երաժշտություն և ռաբիզ։ Բնակիչների փոխանցած տեղեկությունները հաստատել է նաև Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Սարգիսը։ «Հիմա իրեն խանգարող չկա՝ ինչ ուզում, անում է։ Մեզ չի ենթարկվում։ 24 ժամ ոստիկաններ կան, իրեն հսկում են, անգամ հոգեհանգստի ժամանակ ոստիկանները հետը գնում են, կողքին կանգնում։ Ես Հովհաննավանքի քահանան եմ, բայց չեմ կարողանում գնալ եկեղեցի»,- ասել է Տեր Սարգիսը։ Եվ այս ամենը՝ ոստիկանների շուրջօրյա ներկայության պայմաններում։ |

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
180Երեկ, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
22209.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
17209.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
22407.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
21607.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
22001.11.2026, 23:06
