«Եթե վստահ եք, որ այդ մեղադրանք կոչվածը հնարովի չէ, բաց դատավարություն արեք»․ Մանուկ Սուքիասյան
![]() «Եթե դուք վստահ եք, եթե դուք թափանցիկ եք, եթե դուք գիտեք, որ այդ մեղադրանք կոչվածը հնարովի չէ, փուչիկ չէ, քաղաքական պատվեր չէ, արեք բաց դատավարություն, մենք պատրաստ ենք դրան»,- այսօր ԲԴԽ դիմաց «Մայր Հայաստան»-ի ակցիայի ժամանակ ասաց կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը։ «Բուն դատավարությունը պետք է տեղի ունենա բաց, հրապարակային, հանրության համար հասանելի, որովհետև մայիսից երկրի քաղաքական իշխանության շուրթերով սահմանվել է մեղադրանք, որը նախաքննության փուլում ու դատարան ուղարկված գործի մեջ արդեն իսկ փլվել է․ հավաքագրում չկա, 623 հազար դոլարի ստացում չկա ու այդպես շարունակ, չկա՛, չկա՛, հերքվել է այդ ամենը»,- նշեց Սուքիասյանը և շարունակեց․ «Պահանջում ենք նաև, որպեսզի Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցները փոխվեն՝ ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոցով՝ ընդհուպ մինչև առհասարակ խափանման միջոցի վերացում»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
