Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում
![]() Սյունիքի մարզի՝ Արցախին սահմանակից Կոռնիձոր համայնքում՝ Հակարիի կամրջի մոտ, ադրբեջանցիները փորձում են առաջխաղացում ունենալ, բայց հայ սահմանապահները թույլ չեն տալիս։ Այս մասին, պատասխանելով «Առավոտ»-ի հարցին, Կոռնիձոր այցելած լրագրողներին ասել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ, Կոռնիձորի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Ամարյանը։ «Հակարիի կամրջի մոտ կա սահմանազատման խնդիր։ Ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, բայց մենք չենք թողնում։ Սահմանապահ զորքն է զբաղվում այդ հարցով, մենք չենք խառնվում։ Ադրբեջանցիներն ասում են՝ մեր հողն է, մենք ասում ենք՝ մերն է»,- ասել է Սուրեն Ամարյանը։ Նրա տեղեկացմամբ՝ Հայաստան-Ադրբեջան ամենաերկար սահմանը Կոռնիձոր համայնքում է՝ 18 կմ։ Անվտանգային հարցերը փոխել են կոռնիձորցիների կյանքը, գյուղում գոյատևելու տարբերակներ են փնտրում, ասում է Սուրեն Ամարյանը։ «Նկատի ունենալով, որ ադրբեջանցին եկել, մեր սահմանին նստել է, մենք մտածում ենք ոչ թե վարելահողերը շատացնել կամ ցորեն ցանել, այլ այնպիսի տնտեսություն վարել, որը շահավետ կլինի գյուղում ապրելու համար։ Օրինակ՝ ջերմոցային տնտեսություններ։ Մարդիկ ոչ թե արոտավայրում պետք է անասուններ պահեն, այլ խելացի անասնագոմերում՝ տոհմային ու ցեղական անասուններ։ Այսինքն՝ ստեղծված իրավիճակում մենք մտածում ենք՝ ինչպես անենք, որ էլի այստեղ ապրենք»,- ասել է նա։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
