Ճամբարի «զոհերը». «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. « Դեռեւս այս տարվա հուլիսին «Ազատությունը» նկարահանել էր Ծաղկաձորի՝ պետական միջոցներով ֆինանսավորվող «Աղբյուր» ճամբարի անմխիթար պայմանները, որտեղ իբր վարչապետի հովանու ներքո իրենց ամառային «հանգիստն» էին անցկացնում սոցիալապես անապահով, ծնողազուրկ երեխաներ՝ նպաստառու կամ զոհված զինծառայողների ընտանիքներից: Խարխուլ տնակներից ամեն մեկում մոտ 10 երեխա էր քնում, խորհրդային հին մահճակալներին: Սանհանգույց կոչվող հատվածում տաք ջուր, հիգիենայի որեւէ պարագա չկար։ Այդ հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրային տիրույթում, եւ ԿԳՄՍՆ-ին ուղղված ամոթանք, լուտանքներ հնչեցին։ Երկու ծառայողական վարույթ սկսվեց, մեկը՝ ԿԳՄՍՆ-ում, մյուսը՝ կառավարությունում, որ պարզեն, թե ով է այդ անտերության մեղավորը: Սակայն նախարար Ժաննա Անդրեասյանն արագությամբ այդ իրավիճակի համար քավության նոխազ է հռչակել նախարարության հանրակրթական բաժնի գլխավոր մասնագետներից մեկին եւ ազատել աշխատանքից, ինչը նախարարության ներսում բուռն քննարկումների առիթ է դարձել: Բայց կրքերը չեն հանդարտվել, եւ ԿԳՄՍՆ-ում կարծում են, որ հանրակրթության գծով փոխնախարար Արաքսիա Սվաջյանի ազատումն էլ կապ ունի ճամբարի թեմայի հետ, որը գտնվել է Սվաջյանի կուրացիայի ներքո»:
|

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
4608:30
«Քանի դեռ մարդը կախված է այլ մարդկանցից, նա ստիպված է ավելի զգույշ ու «բարեկիրթ» երևալ». Արտակ Զաքարյան
15803:06
«Գիշերային ժամերին և սնվելու ընթացքում բոլորի հեռախոսներն անջատելը բարելավում է երեխաների՝ էկրանի առջև անցկացրած ժամանակի որակը». Արմեն Մուրադյան
9300:42
«Իմացեք, թե ինչ են անելու ձեր հետ, եթե պատահմամբ ընկնեք խաղաղասեր թուրքի ձեռքը». Արամ Գևորգյան
13700:18
«Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան». Դերենիկ Մալխասյան
109Երեկ, 23:42
«Երբ Ադրբեջանի քմահաճույքները վեր են դասվում ՀՀ կենսական շահերից, դա հակառակորդի օրակարգի սպասարկում է». Տիգրան Աբրահամյան
129Երեկ, 23:06
