«Խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել երկու դատախազի նկատմամբ
![]() ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «2026 թվականի մայիսի 18-ին և հունիսի 15-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Սյունիքի և Շիրակի մարզերի դատախազություններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի սեպտեմբերի 2-ին կայացած նիստում երկու դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտումների փաստերի առկայությունը: Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել է, որ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ոչ պատշաճ հսկողություն են իրականացրել մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ, քրեական վարույթով անձանց կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում քրեական հետապնդումներ չեն հարուցել, ինչպես նաև ժամանակին դատախազական ակտեր չեն կայացրել: Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումներով՝ Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, իսկ Սյունիքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ»: Աղբյուրը` ՀՀ գլխավոր դատախազություն |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
