«Պետք է ջրի օբյեկտիվ սակագին որոշել և ազատականացնել ջրի շուկան»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Ջրային ոլորտում խնդիրների մի հսկայական հատվածը կապված է մեր ընդհանուր քամահրական վերաբերմունքի հետ ջրի նկատմամբ»,- այս մասին այսօր Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովի ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ դրսևորվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «դե ջուր ա էլի, ի՞նչ առանձնահատուկ բան կա»․․․ Այսօր Հայաստանում ջրի սակագները արտահայտում են մեր վերաբերմունքը ջրի նկատմամբ։ Մենք ապրում ենք Հայաստանում, որը խորհրդային հետագիծ ունի, որտեղ արձանագրված է եղել, որ ջուրը ձրի է կամ շատ էժան է․․․ Իմ նշած պրոբլեմների մի զգալի մասը, ներառյալ խմելու ջրի մատակարարման քանակի և որակի հետ կապված, Խորհրդային Միությունում էլ են եղել։ Իմ նշած շղթան մենք չենք ամբողջացնի, եթե այս ամեն ինչի հիմքում չլինի համակարգի ծախսարդյունավետության բանաձևի որոշումը։ Նախ պետք է օբյեկտիվ սակագին որոշել և անդրադառնալ, թե այդ սակագնի որ մասը, ով ինչպես պետք է վճարի։ Այսինքն՝ սակագինը մի խնդիր է, սակագնի վճարման բանաձևերը երկրորդ խնդիրն են։ Մենք նաև պետք է ի վերջո ջրի շուկան ազատականացնենք։ Այսօր մենք ոռոգման ոլորտում գին ենք սահմանել, որի ուղիղ կեսը կառավարությունը սուբսիդավորում է, բայց սահմանված գինը չի արտահայտում իրականությունը։ Մենք պետք է նաև կարողանանք ջրի շուկա ձևավորել, և սա է այն բարեփոխումը, որը նաև ջրային ոլորտում մասնավոր ներդրումների խթան կհանդիսանա»,- ընդգծել է Փաշինյանը։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
