«Չեմ բացառում, որ Ադրբեջան այց կկատարեմ, բայց որևիցե ժամկետ չեմ կարող ասել»․ Ալեն Սիմոնյան
![]() «Հաջիևի հետ հանդիպման հիմնական օրակարգը խաղաղության խորացումն է»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։ «Ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ անձամբ շփմամբ, թե հանդիպմանը (Փաշինյան-Ալիև՝ խմբ․) ներկա լինելով՝ ես տեսնում եմ, որ ադրբեջանական կողմը խաղաղության հետ կապված բոլոր քայլերն անելու է և անում է այս պահի դրությամբ։ Պարզ է, մենք ունենք հարցեր, որոնք բարձրացնում ենք և դեռ դրանց հետ կապված լուծման խնդիր կա, մասնավորապես այնտեղ պահվող անձանց, անհայտ կորածների հետ կապված։ Այդ բոլոր հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել շարունակել, խորացնել, նոր մեխանիզմներ ներդնել, որպեսզի այդ հարցերն լուծում գտնեն»,- նշեց ԱԽ քարտուղարը։ Իսկ թե արդյոք առաջիկայում պատրաստվում է գնալ Ադրբեջան՝ Ալեն Սիմոնյանը նշեց․ «Նման հանդիպում նախատեսվել է ժամանակին, երբ պարոն Գրիգորյանն է եղել ԱԽ քարտուղար և պարոն Հաջիևը եկել է ՀՀ, չեմ բացառում, որ նման այց կանեմ, բայց որևիցե ժամկետ չեմ կարող ասել»։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
