Երևան`   -1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.

Բիշքեկում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը քննարկել են խաղաղության օրակարգը

350
Երեքշաբթի, 01 սեպտեմբերի, 2026 թ., 10:06
Բիշքեկում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը քննարկել են խաղաղության օրակարգը

Բիշքեկում տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Այս մասին Հիքմեթ Հաջիևը գրել է X սոցիալական ցանցում։

«Բիշքեկում նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո խաղաղության օրակարգի շուրջ քննարկումները շարունակվել են Ալեն Սիմոնյանի հետ», — նշել է Հիքմեթ Հաջիևը։